Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

Այսօր Եռաբլուրում կհուղարկավորեն 44-օրյա պատերազմում զոհված Գենադի Մնացականյանին

215
Այսօր, 00:42
Այսօր Եռաբլուրում կհուղարկավորեն 44-օրյա պատերազմում զոհված Գենադի Մնացականյանին

2020 թ-ի 44-օրյա պատերազմից տարիներ անց ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված ժամկետային զինծառայող Գենադի Արամի Մնացականյանի տվյալների նույնականացումը, հայտնում են Սևանի համայնքապետարանից:

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 3-ին Եռաբլուրում։
«Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Սևան համայնքի ավագանու անդամները և համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում են Մնացականյանների ընտանիքին, հարազատներին, կիսում կորստյան ցավը։
Հավերժ փառք ու խոնարհում մեր հայրենիքի համար կյանքը զոհսբերած մեր հերոսին»,- ասվում է հաղորդագրությունում։