Վենսը ստիպված էր ընդհատել արձակուրդը ուկրաինամետ ցուցարարների պատճառով․ #NYP
![]() ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստիպված էր ընդհատել արձակուրդը Վերմոնտի լեռնադահուկային հանգստավայրում՝ ուկրաինամետ ակտիվիստների բողոքի ակցիայի պատճառով, հայտնում է The New York Post-ը (NYP): Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները հավաքվել են հանգստավայրի ճանապարհին, որտեղ ժամանել է Վենսի ընտանիքը: Ցուցարարները, «ազգային խայտառակություն» գրությամբ ցուցանակներով, փոխնախագահին մեղադրել են «դավաճանության» մեջ և կոչ արել «դահուկներով սահել Ռուսաստանում»։ Վենսի ընտանիքը ստիպված է եղել կրճատել չորսօրյա ուղևորությունը՝ հեռանալով «գաղտնի վայր»: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև ծագած վիճաբանությունից հետո, Թրամփը Զելենսկուն մեղադրել էր ԱՄՆ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, իսկ Վենսը նշել էր, որ Զելենսկին մոռացել է Վաշինգթոնին շնորհակալություն հայտնել՝ Կիևին ցուցաբերած աջակցության համար։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
