«Կարո՞ղ ենք ընկալել, որ օրենքի ընդունումից հետո, ՀՀ-ն փոխելու է իր աշխարհաքաղաքական դիրքավորումը». Արմեն Գևորգյան
![]() «Օրեր առաջ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կալասը հայտարարեց, որ ժողովրդավարական աշխարհը նոր առաջնորդի կարիք ունի: Նմանատիպ վիճակում այդ նոր առաջնորդի փնտրտուքն ու անվտանգության ապահովման հիմնախնդիրներն ի՞նչ հանգրվանի կբերեն ԵՄ-ին՝ հատկապես ձեր այս նախաձեռնության կոնտեքստում»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, դիմելով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը: Հիշեցնենք՝ քննարկվում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Սա գնահատողական դատողություն է, պաշտոնական նախաձեռնություն չէ ու պաշտոնապես ժողովրդավարական աշխարհը լիդեր չուներ կամ նոր լիդերի փոփոխություն նախաձեռնելու ընթացակարգ չկա: Դա վերացական երևույթ է»,- արձագանքեց Զեյնալյանը: «Ես կարո՞ղ եմ ենթադրել, որ մեր կառավարությունը սպասում է օրենքի՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելուն, որպեսզի սկսի իրականացնել կոնկրետ գործողություններ՝ օրենքի տրամաբանությունից բխող: Կարո՞ղ ենք ընկալել, որ օրենքի ընդունումից հետո, ըստ էության, ՀՀ-ն փոխում է իր աշխարհաքաղաքական դիրքավորումը»,- հարցրեց Գևորգյանը՝ դիմելով արդեն ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին: Վերջինն ասաց, որ փաստաթուղթը ԵՄ-ի հետ նորացված հարաբերությունների ուղեցույցն է լինելու, այն քաղաքական փաստաթուղթ է, բայց ունի նաև իրականացման գործողություններ՝ բոլոր ոլորտներում: |
«Ուկրաինայի համար լավ արդյունքի հասնելը կենսական նշանակություն ունի». Քիր Սթարմեր. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
14420:39«Ռուսները շարունակում են հսկել Իրանի և Թուրքիայի սահմանները». Նաիրի Հոխիկյան
13318:48«Ուկրաինացիներն ամերիկյան զենքը վաճառել են սև շուկայում». Թաքեր Քարլսոն
17818:37«Որտեղի՞ց են ֆինանսավորվում 100-ից ավելի կուսակցությունները»․ Ոսկան Սարգսյան
10616:48«Հայաստանում մարդկանց խումբ կա, որոնց համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միշտ ճիշտ են»․ Աշոտ Տերտերյան
12316:24«Ուկրաինայի և Կովկասի հարցերն օրգանապես տարբեր են»․ Հակոբ Բադալյան
15616:12