Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

«Ավելի շատ մարդիկ են միացել բոյկոտին»․ Գրիգոր Իսկանդարյան

175
Այսօր, 11:30
«Ավելի շատ մարդիկ են միացել բոյկոտին»․ Գրիգոր Իսկանդարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոյկոտը շարունակվում է։ Փետրվարի 20-27-ը ավտոբուսի ուղևորափոխադրումների քանակը եղել է 171.949 մարդ օրական, իսկ փետրվարի 14-20-ը ավտոբուսների ուղևորափոխադրումների քանակը եղել է 210.622 մարդ օրական։ Սա նշանակում է, որ բոյկոտը շարունակվում է և ավելի շատ մարդիկ են միացել բոյկոտին, չնայած նրան, որ քաղաքային իշխանությունները շարունակում են անօրինական հրամաններ տալ ավտոբուսի վարորդներին։
Մետրոյի ուղևորափոխադրումների քանակը օրական կազմել է 63.316 մարդ։ Սա նորից ապացուցում է, որ WYG-ի ներկայացրած թվերը իրատեսական են։
Հետևաբար բոյկոտը շարունակվում է»։