«Այս օրենքը չի հանդիսանում ԵՄ անդամակցության հայտ». Պարույր Հովհաննիսյան
![]() ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանի՝ կարո՞ղ ենք ընկալել, որ օրենքի ընդունումից հետո ՀՀ-ն փոխելու է իր աշխարհաքաղաքական դիրքավորումը հարցին, ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման իրողություն կստեղծվեր, եթե ներկայացնեինք անդամակցության հայտ: Այս օրենքը չի հանդիսանում ԵՄ անդամակցության հայտ: Այս օրենքը համապատասխանում է ԵՄ-ի հետ մեր առավել մերձեցմանը: Աշխարհաքաղաքական փոփոխությունների կոնտեքստ չենք տեսնում... Մենք սկսում ենք անդամակցության գործընթաց, բայց դա չի նշանակում անդամակցության հայտ ներկայացնել»: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պարզաբանեց. «Խոսքը հիմիկվա մասին է, որովհետև գործընթացը երբ սկսում է, մի որոշակի փուլում ենթադրելու է նաև անդամակցության հայտ ներկայացնել»: Հիշեցնենք՝ քննարկվում է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: |
«Ուկրաինայի համար լավ արդյունքի հասնելը կենսական նշանակություն ունի». Քիր Սթարմեր. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
14420:39«Ռուսները շարունակում են հսկել Իրանի և Թուրքիայի սահմանները». Նաիրի Հոխիկյան
13318:48«Ուկրաինացիներն ամերիկյան զենքը վաճառել են սև շուկայում». Թաքեր Քարլսոն
17818:37«Որտեղի՞ց են ֆինանսավորվում 100-ից ավելի կուսակցությունները»․ Ոսկան Սարգսյան
10616:48«Հայաստանում մարդկանց խումբ կա, որոնց համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միշտ ճիշտ են»․ Աշոտ Տերտերյան
12316:24«Ուկրաինայի և Կովկասի հարցերն օրգանապես տարբեր են»․ Հակոբ Բադալյան
15616:12