Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

«Մեղադրյալի պաշտպանները շարունակում են սաբոտաժի ենթարկել դատական գործընթացը»․ Կարեն Վրթանեսյան

134
Այսօր, 11:12
«Մեղադրյալի պաշտպանները շարունակում են սաբոտաժի ենթարկել դատական գործընթացը»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հենց հիմա ընթանում է Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանության գործով հերթական նիստը։
Մեղադրյալի պաշտպաններն, իմ գնահատականով, արդեն որերորդ նիստն է՝ շարունակում են սաբոտաժի ենթարկել դատական գործընթացը։ Անցյալ նոյեմբերին մի ամբողջ դատական նիստ կրկնակի հարցաքննել էին փորձագետին՝ նույն 2-3 հարցը (տարբեր ձևակերպումներով) մի քանի ժամ շարունակ տալով։
Այսօր էլի նույն բանն է։
Համոզվում եմ, որ սա հատուկ մտածված տակտիկա է, որի նպատակը դատական գործընթացն այնքան ձգելն է, որ հանցագործության վաղեմության ժամկետն անցնի։ Եվ սա, վստահ եմ, հատուկ խրախուսվում է «վերևներից», հակառակ դեպքում այս ձեռառնոցին վաղուց վերջ էր դնելու դատավորությունը։
Սոնա Մնացականյանի հորեղբայրի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, դատարանից շտապ օգնությամբ տարան»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան