Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

«Ի՞նչ նկատի ուներ Իսպանիայի վարչապետը` Ուկրաինային աջակցություն խոստանալով». Էդմոն Մարուքյան

199
Երեկ, 22:54
«Ի՞նչ նկատի ուներ Իսպանիայի վարչապետը` Ուկրաինային աջակցություն խոստանալով». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Եվրոպական առաջնորդներից, օրինակ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Թրամփ-Զելենսկի ձախողված հանդիպումից մեկ ժամ անց հայտարարել է, որ իրենք կանգնած են Ուկրաինայի կողքին։
Սիրելի օգտատերեր, ուզում եմ ձեր կարծիքն իմանալ. ըստ ձեզ, երբ Իսպանիայի վարչապետը նման բան է ասում՝
1. արդյո՞ք դա նշանակում է, որ Ուկրաինան կստանա իսպանական զենքի մեծ խմբաքանակ՝ փոխելով իրավիճակը մարտի դաշտում,
2. արդյո՞ք դա նշանակում է, որ իսպանացի զինվորները կգնան և խրամատներում կկռվեն ռուսների դեմ՝ ուկրաինացիների կողքին,
3. արդյո՞ք դա նշանակում է, որ անցած երեք տարիներին իրենց տված 600 մլն եվրոյի փոխարեն կտան ևս մի քանի միլիարդ,
4. արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք ավելի շատ ուկրաինացի փախստականներ կընդունեն, քան մինչ օրս ընդունված 236 570-ը,
5. առաջարկեք ձեր տարբերակը։
Ի՞նչ կարծիքի եք։ Խնդրում եմ մեկնաբանություններում արձագանքեք»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան