Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

«ՔՊ-ի կողմից զավթված Ալավերդու ֆուտբոլի մարզադաշտն է». Մենուա Սողոմոնյան

190
Երեկ, 17:30
«ՔՊ-ի կողմից զավթված Ալավերդու ֆուտբոլի մարզադաշտն է». Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Կարճ տեսանյութս Ռուբեն Վարդանյանի նախագիծ «Ալավերդու Զմրուխտի» և համայնքում քպ-ական իշխանազավթման հետևանքի մասին»։

«Այն, ինչ տեսնում եք իմ հետևում, Ալավերդու ֆուտբոլի մարզադաշտն է։ Երկու տարի առաջ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի ֆինանսավորմամբ ահռելի աշխատանքներ կատարվեցին։ 2023-ի նոյեմբեր-դեկտեմբերին Ալավերդիում ՔՊ-ի կողմից տեղի ունեցավ իշխանազավթում, իսկ 2024-ի մայիսին ջրհեղեղ եղավ․ գետն այստեղով էր գնում՝ տիղմը լցնելով դաշտի վրա։ Իշխանազավթված Ալավերդիում համայնքային իշխանությունները մատը մատին չտվեցին, արդյունքում տեսեք՝ ինչ ունենք»,- իր խոսքում նշել է Սողոմոնյանը։