Թափառող շները հոշոտել են 24 մայրացու ոչխար
![]() Մարտի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Մարգարայի խճուղում, հերթական անգամ անասնապահական աշխատանքներ կատարելիս Արմավիրի մարզի 68-ամյա Աշոտ Ա-ն մտել է անասնագոմ ու հայտնաբերել, որ գոմի ներսում և դրսում մայրացու 24-ից ավելի ոչխարների մի մասը սատկած են, մի մասն էլ՝ վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշոտ Ա-ն, նրա կինը՝ 64-ամյա Մարինե Հ-ն, թոշակառուներ են, ընտանիքի անդամների հետ երկար տարիներ զբաղվում են անասնապահությամբ, խնամում են խոշոր-եղջերավոր անասուններ, ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։ Տղամարդու խոսքով՝ վիրավոր կենդանիները հաստատ չեն ապրի։ Հոշոտված ոչխարների մի մասը գոմում են եղել, մի մասը՝ դրսում՝ տարբեր հատվածներում։ Տղամարդը վստահություն է հայտնել, որ տեղի ունեցածը գայլի հարձակում չէ ու նշել՝ միանշանակ թափառող շներն են արել՝ 7-10 շուն: Նա հավելել է, որ կրել են խոշոր չափի նյութական վնաս, իսկ թափառող շները մեծ խնդիր են ստեղծում բնակչության համար: |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
27918.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
24116.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
19714.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
20113.10.2026, 19:48
