Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

ԴՕԿ կուսակցությունը կոչով դիմել է ԱՄՆ-ում բնակվող հայերին

229
Երեկ, 11:00
ԴՕԿ կուսակցությունը կոչով դիմել է ԱՄՆ-ում բնակվող հայերին

ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտնում է․ «Վարդան Ղուկասյանի դատին աջակցելու կոչը՝ Սուսաննա Ղազարյանի, փաստաբանի և ԴՕԿ կուսակցության կողմից։
Ամերիկայում բնակվող հարգելի հայեր, Սուսաննա Ղազարյանը, Վարդան Ղուկասյանի մայրիկը, նրա փաստաբանը և ԴՕԿ կուսակցությունը դիմում են բոլորին՝ միանալու մարտի 3-ին, ժամը 08:00-ին, Las Vegas-ում՝ աջակցելու Վարդան Ղուկասյանի դատավարությանը։ Մենք մտավախություն ունենք, որ դատը կարող է ընթանալ ի վնաս նրա շահերի, ուստի միասնականությունն ու աջակցությունը շատ կարևոր են։
Հասցե՝ 110 N City Pkwy STE 400, Las Vegas, NV 89106, Las Vegas Immigration Court:
Հրավիրում ենք բոլորին մասնակցելու այս կարևոր միջոցառմանը ու բարձրացնելու աջակցության ձայնը»։