Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

«Նոր աշխարհակարգում ուժի գործոնը շարունակելու է դոմինանտ մնալ»․ Նորիկ Նորիկյան

233
Երեկ, 01:30
«Նոր աշխարհակարգում ուժի գործոնը շարունակելու է դոմինանտ մնալ»․ Նորիկ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սպիտակ տանը երեկ տեղի ունեցած համաշխարհային սկանդալի վերաբերյալ ոչ թե պետք է սահմանափակվենք այս կամ այն կարծիքը հայտնելով՝ ելնելով մեր քաղաքական պատկերացումներից ու համակրանքներից, այլ այդ հանդիպումից կոնկրետ աշխարհաքաղաքական հետևություններ անենք, թե ինչպե՞ս են խոսում ուժեղները՝ թույլերի հետ, մեծերը՝ փոքրերի հետ, հաղթողները՝ պարտվողների հետ։
Երիցս համոզվեցի, ու ներկայիս աշխարհակարգում ու ձևավորվող նոր աշխարհակարգում ուժի գործոնը, ինչպես միշտ, շարունակելու է դոմինանտ մնալ․․․
Պետք է շատ սթափ վերլուծել ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները ու վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ առնվազն մեծերի ոտքի տակ չընկնելու և ունեցածը պահպանելու համար:
Չգիտակցել այս պարզ իրողությունը, նշանակում է երկիրը տանել արկածախնդրության ճանապարհով»։

Աղբյուրը`   Նորիկ Նորիկյան