«Շատ կուզեի խնդրել նրան՝ դադարեցնել հացադուլը». Հայկ Մարության
![]() Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվում հայ ռազմագերիներն ու պատանդներն անմարդկային պայմաններում են պահվում։ Ակնկալել, որ մարդու իրավունքների պաշտպության վարկանիշերում վերջին տեղերը զբաղեցնող Ադրբեջանի ռեժիմը կմտահոգվի հայ պատանդների առողջության կամ արժանապատիվ պաշտպանության հարցերով, միամտություն կլիներ։ Անհասկանալի է սակայն Հայաստանի իշխանությունների վարքագիծը, որոնք ոչ միայն գերիների ազատման հարցում (և ոչ միայն) կրավորական կեցվածք են ընդունել Բաքվի հետ շփումներում, այլև չեն խորշում տարբեր տրամաչափի կուսակցական գործիչների բերանով, ներքաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով, կշտամբել կամ վիճակի պատասխանատվությունը բարդել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցներին։ Դա միանգամայն անընդունելի է։ Պահանջում ենք քաղաքական իշխանությունից՝ հանրությանը տեղեկացնել բոլոր հայ պատանդների ու ռազմագերիների ազատման ուղղությամբ գործողությունների ծրագիրը, պահանջում ենք նրանց ազատումը դարձնել Բաքվի հետ բանակցությունների կարևոր պայման։ Աղբյուրը` Հայկ Մարության |
Ապամոնտաժվում է Սայաթ-Նովա 2/2 հասցեում գտնվող սրճարանը (տեսանյութ)
4410:30Ալեն Սիմոնյանի թե՛ ընտանիքի անդամները, թե՛ աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն. «Ժողովուրդ»
9709:00Վարչապետի խոսնակի տանից գողացվածը մեծ արժեք է ունեցել. «Ժողովուրդ»
11508:54«Հիմա էլ կեղծ մաքսատներով է ուզում հասարակությանը շեղել». Կարապետ Պողոսյան
12202:06Սպասվում է քամու ուժգնացում, առանձին շրջաններում՝ բուք (լուսանկար)
15401:00«Ադրբեջանում տառապող հայ պատանդների ու գերիների ազատ արձակման միակ պատասխանատուն մեկ մարդ է՝ ՔՊ ղեկավարը». Արման Թաթոյան
17100:24