Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ.

«Պետք է դադարեցնել ներընդդիմադիր հակադրությունները և գնալ միավորման ճանապարհով»․ Վահե Հովհաննիսյան

107
Այսօր, 17:30
«Պետք է դադարեցնել ներընդդիմադիր հակադրությունները և գնալ միավորման ճանապարհով»․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրական Հայաստանի իրական հայեցակարգը․
գործող վարչապետի առաջարկին՝ սկսել քննարկումներ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ, պետք է արձագանքել՝ սկսելով զանգվածային պրոցես։ Սա փայլուն հնարավորություն է միասնական պլատֆորմ ձևավորելու համար։ «Իրական Հայաստանի» Իրական հայեցակարգը շատ հակիրճ է և հստակ.
1. Նիկոլ Փաշինյանի հեռացում իշխանությունից։
2. Նոր սոլիդ իշխանության ձևավորում (կոալիցիոն սկզբունքով)։
3. Հրատապ քայլերի իրականացում՝ տարածաշրջանային դեէսկալացիա ապահովելու և մեր երկիրն անդունդ տանող ընթացքը կասեցնելու ուղղությամբ։
4. Աղետի իրական մասշտաբների գնահատում, իրավիճակի խորքային գնահատում։ Պետական համակարգի աշխատեցում։
5. Անկեղծ երկխոսություն հասարակության հետ, ներքին հաշտեցման և հայկական աշխարհի վերականգնման քաղաքականություն։
6. Հայաստանի հետպատերազմյան վերականգնման հայեցակարգերի բաց հանրային քննարկում և այդ ծրագրային բանավեճի վրա՝ ազատ արդար ընտրությունների անցկացում։
Այս հայեցակարգի հաջողության համար պետք է դադարեցնել բոլոր ներընդդիմադիր դեստրուկտիվ հակադրությունները, գնալ լայն միավորման ճանապարհով։ Այս վեց կետի միասնական ընդունումը կարող է հանգուցալուծել իրավիճակը»: