Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ.

Վարչապետի խոսնակի տանից գողացվածը մեծ արժեք է ունեցել. «Ժողովուրդ»

166
Այսօր, 08:54
Վարչապետի խոսնակի տանից գողացվածը մեծ արժեք է ունեցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տունը թալանել են:
Գողերը նրա տուն են մտել անխոչընդոտ՝ հարմարեցված բանալիով տան դուռը բացելով: Ինքը՝ Նազելի Բաղդասարյանը, հրաժարվում է կատարվածի մասին որևէ տեղեկություն կամ մեկնաբանություն տալ (երկու անգամ փորձել ենք, բայց անարդյունք):
Բաղդասարյանը, որ Շիրակի մարզպետն է եղել նախկինում, իր մտերիմ շրջապատին պատմել է եղելությունը: Նազելի Բաղդասարյանի շրջապատից տեղեկացանք, որ նրա տանից գողացել են ոսկյա թանկարժեք զարդեր, ոսկեգույն մետաղյա զարդեր (կարծելով, թե ոսկի է), մեկ ժամացույց, թևնոց և այլ իրեր: Ընդհանուր նախնական հաշվարկով, ըստ Նազելի Բաղդասարյանի մերձավորների, վարչապետի խոսնակին գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Բայց այս հաշվարկը խիստ նախնական է, այն կարող է ավելանալ կամ պակասել»: