Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ.

«Կառավարությունն իր ծրագիրը մի կողմ դրած լսում է թշնամական պետությունների հայտարարությունները»․ Էդգար Ղազարյան

103
Այսօր, 15:18
«Կառավարությունն իր ծրագիրը մի կողմ դրած լսում է թշնամական պետությունների հայտարարությունները»․ Էդգար Ղազարյան

ԱԺ-ում այսօր կազմակերպվել էր «Կառավարության լեգիտիմության հարցի վերաբերյալ» քննարկում։ Բանախոսներից հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն անդրադարձավ Կառավարության ծրագրի ձախողված կետերին, մասնավորապես՝ Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող կետին․ «Այստեղ ասվում է, որ առաջիկա տարիներին ՀՀ կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումը ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, համապարփակ կարգավորումը․․․ ու այս պարտավորությունը ստանձնած կառավարությունը Պրահայում ստորագրել է հայտարարություն, ըստ որի՝ ԼՂ գոյություն չունի, այն Ադրբեջանի մաս է»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ կառավարությունն իր ծրագիրը մի կողմ դրած՝ լսում է թշնամական պետությունների հայտարարությունները․ «Հետևաբար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի համապատասխանում Սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակին։ Այս խմբավորումը ոչ մի պարագայում չի կարող կառավարություն համարվել, բայց ամբողջությամբ տեղավորվում է Քրեական օրենսգրքով սահմանված «կազմակերպված հանցախումբ» դասակարգմանը, որն իրականացնում է պետական դավաճանության հանցակազմին բնորոշ գործողություններ։ Այս պարագայում Սահմանադրությունը նախատեսել է վարչապետին անվստահություն հայտնելու ինստիտուտ, որը տվյալ պարագայում Աժ պատգամավորների պարտականությունն է։ Այն հատկապես իշխանական պատգամավորների պարտականությունն է, քանի որ նրանք պարտավոր են վերահսկել կառավարությանը»,- ասաց Ղազարյանը։

«Կառավարությունն իր ծրագիրը մի կողմ դրած լսում է թշնամական պետությունների հայտարարությունները»․ Էդգար Ղազարյան