«ԵՄ-ն Երևանից ակնկալելու է Թուրքիայի պատկերացումներին համահունչ քայլեր». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Թուրքիան կարծես թե լրջորեն ձեռնամուխ է եղել ԵՄ ուղղությամբ իր «բաժնետոմսերի» գինը բարձրացնելու գործին: Արդեն անդրադարձել եմ Գերմանիայի խորհրդարանի ընտրությունից հետո Էրդողանի գնահատականին: Նա հայտարարել է, որ լիբերալ Եվրոպան ճգնաժամի մեջ է, առաջընթաց են ապրում ուլտրաաջ պոպուլիստները, և այդ ճգնաժամը Եվրոպան կարող է հաղթահարել միայն Թուրքիայի օգնությամբ, Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու միջոցով: Մի կողմ թողնենք՝ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, թե ոչ: Տվյալ դեպքում էականը շարժերն են և Անկարան՝ ամերիկա-ռուսական երկխոսության, նաև ԱՄՆ-ԵՄ «չերկխոսության» ֆոնին փորձում է իր ծառայությունը հնարավորինս շահեկան գնով վաճառել ԵՄ-ին: Իսկ Եվրամիությունն այսօր դրա կարիքը շատ ունի, նվազագույնը՝ «մկան մեզն էլ ջաղացին օգուտ է» ժողովրդական հայտնի խոսքի տրամաբանությամբ: Իսկ Թուրքիան, իհարկե, բավականին տրամաչափ ու կարգ ունեցող տերություն է: Էրդողանը Եվրոպական Խորհրդի նախագահ Կոստայի հետ հեռախոսազրույցում էլ նշել է, որ երկու կողմերի շահից է բխում եվրոպական անվտանգության համակարգի համատեղ մշակումը: Բնականաբար, Անկարան ձգտելու է անվտանգության՝ մարտահրավերների դեմ առերեսվող ԵՄ-ին աջակցություն առաջարկելով, իր համար կարևոր ուղղությունները և շեշտադրումները ներառել եվրոպական անվտանգության համակարգի «գծագրերում»: Կասկած չկա, որ առաջիններից մեկը այստեղ լինելու է Կովկասը: Թուրքիան Եվրոպայում Բրյուսելին իր ծառայությունն առաջարկելու դիմաց ակնկալելու է Բրյուսելի ծառայությունը՝ Կովկասում իր համար կարևոր հարցերում: Իսկ դա Եվրոպայի համար կարող է լինել ընդունելի, համենայն դեպս այսօրվա Եվրոպայի, որն ավելի շուտ ոչ թե պատրաստ է Ռուսաստանի հետ պայմանավորվածության սուբյեկտային վարքի, այլ ամեն կերպ ԱՄՆ խնամքը պահելու համար ռուս-ամերիկյան երկխոսությունը տապալելու գաղափարին: Թուրքիան համարում է, որ օգտվելու պահն է: Սա նշանակում է, որ ԵՄ-ն տեսանելի ապագայում Երևանից ավելի շատ ակնկալելու է քայլեր, որոնք ավելի համահունչ կլինեն Թուրքիայի պատկերացումներին և ռեգիոնում Թուրքիայի դերը բարձրացնելուն: Երևանին այս ժամանակահատվածում, թերևս, հարկ է անել հակառակը՝ քայլեր, որոնք առավել անմիջականորեն կսահմանեն Հայաստանի հանդեպ վարքագծային պատասխանատվություն հենց ԵՄ-ի համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Մեծ Բրիտանիան պատրաստ է ցամաքային և օդային զորքեր ուղարկել Ուկրաինա»․ Սթարմեր
6310:44Թրամփը հերքել է, որ Զելենսկուն «բռնապետ» է անվանել (տեսանյութ)
8710:20«Մեզնից ոչ ոք նրանից չի տարբերվում»․ Էդգար Ղազարյան
6310:12«Ստացվում է՝ Վարդանյանը բանտում է ոչ թե Ալիևի հայատյացության, այլ իր «լեզվի» պատճառով». Սուրեն Սուրենյանց
6209:54«Երևանցիներն ու մի մոլորված դավալեցի որոշում են, թե ով պետք է ղեկավարի գյումրեցիներին»․ Էդգար Ղազարյան
6809:42«Ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել»․ Տիգրան Աբրահամյան
8109:36