Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 01 մարտի, 2025 թ.

«Գործող իշխանությունը տարբեր մեթոդներով փորձել է վախեցնել ինձ». Արթուր Չախոյան

83
Երեկ, 22:36
«Գործող իշխանությունը տարբեր մեթոդներով փորձել է վախեցնել ինձ». Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյբուքյան գրառումը. «Սույն հայտարարությամբ ցանկանում եմ տեղեկացնել հանրությանը, որ գործող իշխանությունը տարբեր լծակներով և մեթոդներով փորձել է վախեցնել և ճնշում գործադրել իմ նկատմամբ՝ իմ հանրային գործունեությունը լռեցնելու նպատակով։ Չնայած այն հանգամանքին, որ հանրայնորեն չեմ անդրադարձել բոլոր դժվարություններին, սակայն իմ արդարության համար մղվող պայքարի ընթացքում բախվել եմ քաղաքական ճնշումների, որոնք երբեմն հասել են ծայրահեղ դրսևորումների, այդ թվում՝ մահափորձի։
Երևանի քաղաքապետարանի նախկին շինբարեկարգման վարչության պետ խորեն գրիգորյանը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընկերը։ Նրան հիմնավոր փաստերով քննադատելուց հետո՝ անցած տարի փորձ արվեց ինձ վախեցնել՝ ուղարկելով եռամյա պարտադիր հավաքներին ներկայանալու ծանուցագիր։ Օրենքի համաձայն՝ նման ծանուցագիր ինձ չէր կարող ուղղվել, քանի որ ես ՀՀ քաղաքացի չեմ։ Այս քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ իշխանական լծակներով ճնշում են գործադրում ինձ լռեցնելու համար։
Նույն գործելաոճով իշխանությունները նաև ճնշումներ են գործադրել Երևանի քաղաքապետարանի շինարարների նկատմամբ՝ սպառնալով պարտադիր հավաքներով...
Տեսնելով, որ քաղաքական պատվերով իմ նկատմամբ կատարված մահափորձից հետո չեմ դադարեցնում իմ հանրային գործունեությունը, իշխանությունները որոշում են կայացրել ինձ ՀՀ քաղաքացիություն չտրամադրել՝ հերթական անգամ ապացուցելով իրենց անօրինական և վախկոտ մոտեցումը։
Ծանուցագրում կնիքը և այլ՝ ՊՆ-ին վերաբերող տեղեկատվությունը փակել եմ, որ հետո էլ դրա համար քրեական գործ չհարուցեն ու չասեն, որ պետական գաղտնիություն պարունակող փաստաթուղթ եմ հրապարակել։
Նաև ծանուցագրում կարևոր հանգամանք կա, որը փաստում է, որ ծանուցագիրը ուղարկվել է վախեցնելու նպատակով, այնտեղ նշված չէ, թե երբ պետք է ներկայանամ զինկոմիսարիատ, քանի որ որևէ օրինական հիմք չի եղել այն ուղարկելու համար»:

Աղբյուրը`   Արթուր Չախոյան