Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ.

Ալեն Սիմոնյանի թե՛ ընտանիքի անդամները, թե՛ աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն. «Ժողովուրդ»

140
Այսօր, 09:00
Ալեն Սիմոնյանի թե՛ ընտանիքի անդամները, թե՛ աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի ոչ միայն ընտանիքի անդամները, այլ նաև աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ալեն Սիմոնյանի մայրը՝ Մարինա Հովհաննիսյանը, և եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, փետրվարի 24-ին մասնակցել էին Կենտրոն տարածքային կառույցի խորհրդի նիստին: ՔՊ-ից մեզ հայտնել էին, որ Ալեն Սիմոնյանի մայրը ՔՊ առաջին համագումարից դեռ կուսակցության անդամ է, իսկ եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, 2024 թվականից է ՔՊ կուսակցությանն անդամագրվել։
Նկատեցինք, որ ոչ միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամները, այլ նաև աշխատակիցներն են մասնակցում ՔՊ նիստերին: Երեկ ՔՊ նախաձեռնող նիստին մասնակցել է նաևԱլեն Սիմոնյանի любимчик-ներից՝ նրա խորհրդական Աշխեն Հայրապետյանը, ով գրեթե բոլոր գործուղումներին ուղեկցում է Սիմոնյանին»: