Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ.

Գեղարքունիքում 1 ամսական երեխա է մահացել

125
Այսօր, 11:30
Գեղարքունիքում 1 ամսական երեխա է մահացել

Փետրվարի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերվել է մահացած երեխայի մարմին։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 1 ամսական Շ.Մ-Ն է, ում մոտ արձանագրվել է «կենսաբանական մահ»։ Տեղում երեխայի ծնողները հայտնել են, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 02։40-ի սահմաններում, հավանաբար մայրական կաթը շնչափողը լցվելու հետևանքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: