«Ինչքան պահանջատեր լինենք, էնքան պատասխանատուներն ավելի ակտիվ են աշխատելու»․ Գեղամ Ստեփանյան
![]() «Տարիներ և ամիսներ շարունակ ոչ մի արձագանք չի եղել ԱԳՆ-ից, և երբ տեսան, որ սոցիալական ցանցերում այս խնդիրը մեծ աղմուկ հանեց, մեղմ ասած, ոչինչ չասող հայտարարություն արեցին»,- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Մենք պետք է ջարդենք նաև մեր հանրության անտարբերությունը։ Ինչքան մենք Հայաստանում և սփյուռքում լինենք պահանջատեր, էնքան պատասխանատուներն ավելի ակտիվ են աշխատելու։ Բաքվում ընթացող դատավարությունը որևէ ձևով իրավական պրոցես համարել չենք կարող, դա քաղաքական ֆարս է։ Այն մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի վրեժխնդրության հետևանք է։ Իսկ Հայաստանը ոչ մի քայլ չի կատարում, լուռումունջ գնում է ուտոպիստական խաղաղություն կոչվածին․․․ Ռուբեն Վարդանյանի լուսանկարը մեր մտավախությունների ամբողջացումն էր, այն ամենավառ ապացույցներից մեկն էր, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մուտք չունեն՝ դիտարկելու գերիների պահման պայմանները, նրանց նկատմամբ վերաբերմունքը։ Այս ամենից հետո շարունակել լռել, դա պարզապես հանցավոր համաձայնություն և անգործություն է»,- նշեց Ստեփանյանը։ |
«Մեծ Բրիտանիան պատրաստ է ցամաքային և օդային զորքեր ուղարկել Ուկրաինա»․ Սթարմեր
6310:44Թրամփը հերքել է, որ Զելենսկուն «բռնապետ» է անվանել (տեսանյութ)
8710:20«Մեզնից ոչ ոք նրանից չի տարբերվում»․ Էդգար Ղազարյան
6310:12«Ստացվում է՝ Վարդանյանը բանտում է ոչ թե Ալիևի հայատյացության, այլ իր «լեզվի» պատճառով». Սուրեն Սուրենյանց
6209:54«Երևանցիներն ու մի մոլորված դավալեցի որոշում են, թե ով պետք է ղեկավարի գյումրեցիներին»․ Էդգար Ղազարյան
6809:42«Ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել»․ Տիգրան Աբրահամյան
8109:36