«Ընդդիմադիրների մեծ մասը, փոխանակ զբաղվի իր ծրագրերը մշակելով, զօրուգիշեր քննարկում է Նիկոլի մտքերը». Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Բորիս Մուրազին հարցազրույցի ժամանակ բողոքում է, որ բոլորը զբաղված են Նիկոլի քարոզչությամբ, նույնիսկ արդուկը միացնելիս Նիկոլի ապազգային մտքերն է տարածում։ Բորիսը ճիշտ է ասում, բայց ամեն ճիշտ չէ, որ արդարացված է։ Այսինքն պետք է հասկանալ, թե ինչու են ավելի շատ ու ավելի լավ տարածվում քաղաքական, տնտեսական, սոցիալական, ռազմական ու մյուս բոլոր ոլորտներում ձախողած Նիկոլի մտքերը, և ոչ թե ընդդիմադիր դաշտի։ Իրականում Նիկոլն ունի ծրագիր։ Վատ, հակահայկական, թուրքամետ, Հայաստանակործան, բայց ծրագիր՝ իր հստակ նպատակներով, փուլերով, քայլերի հաջորդականությամբ։ Իսկ ի՞նչ ունեն ընդդիմադիրները։ Անսահման մեծ, նույնիսկ հիստերիայի հասնող ցանկություն Նիկոլին հեռացնելու և երկիրը փրկելու, բայց միայն ցանկություն, ու թե ինչպես, ինչ ծրագրով, ինչ ասելիքով, ինչ մարտավարությամբ, ոչ ոք չգիտի։ Կամ գիտեն, բայց ժողովրդից թաքուն են պահում, ինչը ևս հավասար է չիմանալուն, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժի թիվ մեկ հենարանը ժողովուրդն է։ Ոչ կրիմինալն է, ոչ փողը, ոչ էլ նույնիսկ օտար տերությունները։ Եթե ունես ժողովրդի վստահությունը և համակրանքը, կհասնես իշխանության, իսկ եթե չունես ժողովրդի այդ վստահությունը և համակրանքը, ապա ժողովուրդը դեմ կլինի իշխանությանը, բայց քեզ չի բերի իշխանության' վախենալով, որ վատից վատն էլ կա։ Իսկ ժողովուրդը հենց այնպես ոչ ոքի չի վստահում ու համակրում։ Պիտի լինի անցած ճանապարհ, ծրագիր ու ասելիք։ Ու ընդդիմադիրների մեծ մասը, փոխանակ զբաղվի իր ծրագրերն ու ասելիքը մշակելով, զօրուգիշեր քննարկում է Նիկոլի մտքերը՝ այդկերպ դառնալով Նիկոլի քարոզիչ՝ իր կամքից անկախ, կամ իր կամքով։ Ո՞վ իմանա։ Հետևաբար պետք չի բողոքել Նիկոլի ռեսուրսներից, պետք է ունենալ սեփական ազգային, կենսունակ ծրագիրն ու ասելիքը և այն ազնվորեն պատմել ժողովրդին։ Այդ դեպքում համաժողովրդական վստահությունը և համակրանքը ավելի հավանական կլինեն»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
Ապամոնտաժվում է Սայաթ-Նովա 2/2 հասցեում գտնվող սրճարանը (տեսանյութ)
4410:30Ալեն Սիմոնյանի թե՛ ընտանիքի անդամները, թե՛ աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն. «Ժողովուրդ»
9709:00Վարչապետի խոսնակի տանից գողացվածը մեծ արժեք է ունեցել. «Ժողովուրդ»
11508:54«Հիմա էլ կեղծ մաքսատներով է ուզում հասարակությանը շեղել». Կարապետ Պողոսյան
12202:06Սպասվում է քամու ուժգնացում, առանձին շրջաններում՝ բուք (լուսանկար)
15401:00«Ադրբեջանում տառապող հայ պատանդների ու գերիների ազատ արձակման միակ պատասխանատուն մեկ մարդ է՝ ՔՊ ղեկավարը». Արման Թաթոյան
17100:24