Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ.

«Փաշինյանը և իր կոմպանիան անցնում են պետականաքանդ գործելակարգի վերջին փուլը»․ Վլադիմիր Մարտիրոսյան

102
Այսօր, 17:54
«Փաշինյանը և իր կոմպանիան անցնում են պետականաքանդ գործելակարգի վերջին փուլը»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որքան շատ մարդ հասկանա և ընկալի սա, այդքան շուտ կգա X օրը:
Խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսի իրական բնույթը Ալիևի համար Հայաստանի հյուծման և թուլացման օրակարգ է, իսկ Փաշինյանի համար Հայաստանում ալիքի վրա մնալու օրակարգ:
Ալիևը, երբ հակափաշինյանական քաղաքական խմբերի մասին խոսում է «ռևանշիստներ», «ֆաշիստներ», «ազգայնականներ» որակավորումներով, հստակ հասկանում է, թե դա անելու իր քաղաքական հաշվարկված շահը որն է: Նա իր քաղաքական պրագմատիզմով շատ ավելի լավ է հասկանում, որ խաղաղության պայմանագիր կոչվածը՝ բացի նրանից, որ այժմ չի բխում իր շահերից, որովհետև նա ունի էքսպանսիոն ծրագրեր, այլ նաև հասկանում է, որ քաղաքական հայկականության ուժը վաղ թե ուշ սրբելու է իր տեղական «քաղաքական ռազմավարին (военный трофей»), որի հիմնական գործառույթը հասարակությանը քաղաքական թմրանյութի և խրոնիկ անունակության տակ պահելն է, վերածննդի ճանապարհը փակելը: Ցավոք Ալիևը քաղաքական հայկականության ուժին ավելի է հավատում և զգուշանում դրանից, քան մեզանից որևէ մեկը հիմա:
Ալիևը հստակ հաշվարկել է, որ կարելի կլինի խաղաղություն կնքել և դադարեցնել էքսպանսիան այն ժամանակ, երբ տեղական քաղաքական թմրանյութը այլևս չգործի և սկսվի ռեալ պոլիտիկը, հայկական ռեալ դիմադրությամբ և ռեալ քաղաքական ակտորների հետ, որոնք կունենան լեգալ և լեգիտիմ քաղաքական մեջք: Այդ ժամանակ «պայմանագրի» մասով, ասել ռուսին՝ «игра стоит свеч», իսկ հիմա «не стоит»:
Նրա քաղաքական և ազգային շահը մեկն է՝ մաքսիմալ զսպել հայկական քաղաքական վերածննդի արագությունը և բարեհաջող դիրքային առավելություններ և անշրջելի ամրագրումներ ունենալ գրպանում, որը կապահովի նրա տեղական ռազմավարը մինչ X ժամը: Հենց այդ ժամանակ կսկսվի իրական դիրքային բանակցությունը: Մինչ այդ, ֆարսը ապահովողը պետք է զբաղվի բացառապես Ալիևի ապագա դիրքային առավելությունների և ամրագրումների ապահովմամբ և դրա գինը օր ավել իր իշխանության մնալն է:
Խնդրում եմ, ֆիքսեք քաղաքական իրողությունը:
Ալիևին պետք չէ պայմանագիր Փաշինյանի հետ, նրան պետք է նախապայմանագրային լավագույն դիրքավորում, որը նրա համար կապահովի Փաշինյանը: Փաշինյանին պետք չէ ոչինչ՝ բացի օր ավել իշխանության մնալուց և ֆարսը բարձր ՕԳԳ-ով սպասարկելուց:
Սա է պատճառը, որ այն, ինչ դուք դիտարկում եք, որպես «բանակցություն» կամ «փոխադարձ առաջարկություններ», անցել են քաղաքական բոլոր կարմիր գծերի, տրամաբանության, աբսուրդի և ավարտված (конченный) մարդու գործելակերպի սահմանները: Այդ X ժամը քաղաքական օրգանիկ առումով ոչ թե մոտ է, այլ արդեն մեր քթի տակ:
P.S. Սրանց բնորոշեմ իրենց «գաղափարախոսական» խոսույթ-որակներով: «Փաշինյանը և իր կոմպանիան անցնում են պետականազուրկ անձերի ռելիկտային գործելակարգից դեպի պետականաքանդ գործիչների գործելակարգի վերջին փուլը»: