«Գլխավոր դատախազությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն գործողությունների դեմ»․ Պարույր Հայրիկյան
![]() ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր աջակիցների հետ հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հանրահավաքի ընթացքում ընթերցվեց Պարույր Հայրիկյանի նամակ-գրությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որում նշված էր․ «2023թ․ հունիսին Ձեզ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական բարեփոխումների գործընթացում իշխանության չարաշահման, լավագույն դեպքում՝ անփութություն դրսևորելու վերաբերյալ։ Այդ գրությունն անարձագանք է մնացել։ 2024թ․ փետրվարին կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հայտարարություն եմ փոխանցել և Ձեր ուշադրությունը հրավիրել եմ այն իրողության վրա, որ ՀՀ վարչապետի կողմից դեռևս 2020թ․ սկսված ու այդպես էլ կյանքի չկոչված սահմանադրական բարեփոխումների գործն իրականում ծավալուն խմբակային հանցագործության քողածածկույթ է․․․ Դուք պարտավոր էիք հետևողական լինել այս հարցում, որը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել պետությանը հսկայական վնասներ պատճառած այս շարունակական հանցագործությունը կասեցնելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ․․․ 2024թ․ փետրվարի 21-ին իմ հնչեցրած ահազանգում նշված էր, որ պետությանը մոտավորապես 200 միլիոն դրամի վնաս է պատճառվել․․․ Երրորդ անգամ արդեն հրապարակավ դիմելով Ձեզ՝ պահանջում եմ, որ ՀՀ Գլխավոր դատախազությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն գործողությունների դեմ։ Գլխավոր դատախազը կա՛մ պետք է կատարի իր պարտավորությունները, կա՛մ պետք է հեռանա պաշտոնից, երրորդ ճանապարհ չկա»։ |
«Մեծ Բրիտանիան պատրաստ է ցամաքային և օդային զորքեր ուղարկել Ուկրաինա»․ Սթարմեր
6310:44Թրամփը հերքել է, որ Զելենսկուն «բռնապետ» է անվանել (տեսանյութ)
8710:20«Մեզնից ոչ ոք նրանից չի տարբերվում»․ Էդգար Ղազարյան
6310:12«Ստացվում է՝ Վարդանյանը բանտում է ոչ թե Ալիևի հայատյացության, այլ իր «լեզվի» պատճառով». Սուրեն Սուրենյանց
6209:54«Երևանցիներն ու մի մոլորված դավալեցի որոշում են, թե ով պետք է ղեկավարի գյումրեցիներին»․ Էդգար Ղազարյան
6809:42«Ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել»․ Տիգրան Աբրահամյան
8109:36