«Դպրոցներն ու մանկապարտեզները փակելու կարիք չկա՞»․ հարց՝ Անահիտ Ավանեսյանին
![]() Սուր շնչառական վարակների մասով ամենօրյա մոնիթորինգ է իրականացվում։ Ունենք հստակ ուղեցույցներ, թե որ դեպքում է պետք անցնել հավելյալ միջոցառումների՝ զսպելու վարակի բռնկումները։ Այսպիսինն էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պատասխանը հարցին, թե սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցներն ու մանկապարտեզները փակելու կարիք չկա՞։ «Սուր շնչառական վարակները սովորաբար նոյեմբերից-մարտ ակտիվանում են, իսկ դա նշանակում է, որ ամեն տարի կրթական մի սեզոն պետք է բաց թողնենք։ Բայց դա արդյունավետ չէ։ Ունենք առանձին հնարավորություն դպրոցների մասով։ Եթե դպրոցում բացակայությունների թիվը 25%-ից աճել է՝ պայմանվորված երեխաների հիվանդությամբ, ապա տվյալ դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ վերջին օրերին սուր շնչառական վարակների նվազման միտում է նկատվում: |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
