Ընտանիքի մահվան պատճառ դարձած վթարի գործով ևս մեկ տղամարդու մեղադրանք է ներկայացվել
![]() Ինչպես հայտնի է, 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար էին բախվել BMW X3 3.01 մակնիշի և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով HONDA FTT 1.3 մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր: Հայտնի է դարձել նաև, որ Արման Ա․ անունով տղամարդը դեպքի օրը Արմեն Տ-ի հետ հեռախոսազանգի ժամանակ, ընդունելով վերջինիս օգնելու պահանջը, նրա կանչով իր Merecedes մակնիշի ավտոմեքենայով գնացել է դեպքի վայր, իջնելով ավտոմեքենայից և տեսնելով վթարված ավտոմեքենաները՝ իր վարած ավտոմեքենայով Արմեն Տ-ին դեպքի վայրից տեղափոխել է նախ Գյումրի քաղաքում գտնվող նրան պատկանող վարսավիրանոց, ապա՝ Արմեն Տ-ի խնդրանքով գնացել է նրա տուն, վերցրել վերջինիս անձնագիրը, որից հետո նույն ավտոմեքենայով տղամարդուն տարել և անցկացրել է Բավրայի սահմանային անցակետով, ով այդ կերպ դիմելով փախուստի, թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմիններից: Արման Ա-ին ևս մեղադրանք է առաջարդվել։ Նախնական դատալսումներից մեկի ընթացքում դատարանը որոշել է մեղադրյալ Արմեն Տ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամիս ժամկետով՝ մինչև 2025 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Պաշտպանի միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու՝ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, մերժվել է: Արման Ա-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը։ |
Ապամոնտաժվում է Սայաթ-Նովա 2/2 հասցեում գտնվող սրճարանը (տեսանյութ)
4410:30Ալեն Սիմոնյանի թե՛ ընտանիքի անդամները, թե՛ աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն. «Ժողովուրդ»
9709:00Վարչապետի խոսնակի տանից գողացվածը մեծ արժեք է ունեցել. «Ժողովուրդ»
11508:54«Հիմա էլ կեղծ մաքսատներով է ուզում հասարակությանը շեղել». Կարապետ Պողոսյան
12202:06Սպասվում է քամու ուժգնացում, առանձին շրջաններում՝ բուք (լուսանկար)
15401:00«Ադրբեջանում տառապող հայ պատանդների ու գերիների ազատ արձակման միակ պատասխանատուն մեկ մարդ է՝ ՔՊ ղեկավարը». Արման Թաթոյան
17100:24