Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 01 մարտի, 2025 թ.

Էդգար Ղազարյանի գործով միջնորդություն է ուղարկվել քրեական վարույթը հսկող դատախազին

85
Այսօր, 01:18
Էդգար Ղազարյանի գործով միջնորդություն է ուղարկվել քրեական վարույթը հսկող դատախազին

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը հայտնում է. «Էդգար Ղազարյանի գործով միջնորդություն է ուղարկվել քրեական վարույթը հսկող դատախազին։
Միջնորդությամբ մասնավորապես նշվել է՝
Հիմք ընդունելով սույն քրեական վարույթով Էդգար Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, դրանցում տեղ գտած փաստերն ու իրավական գնահատականները, դրանք համադրելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումներին պարզ է դառնում, որ մի շարք անձանց նկատմամբ, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ նույնպես պետք է հարուցվի քրեական հետապնդում, ստորև շարադրված փաստական հիմքերով։
Ամբողջական միջնորդությունը կցվում է»: