Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 01 մարտի, 2025 թ.

«Գյումրեցիները մերժելու են ՔՊ-ին, իրենց դրածոյին ու ՔՊ-ի հաճախորդներին»․ Դերենիկ Մալխասյան

103
Այսօր, 03:12
«Գյումրեցիները մերժելու են ՔՊ-ին, իրենց դրածոյին ու ՔՊ-ի հաճախորդներին»․ Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրին մերժելու է ՔՊ-ին ու դրան կցվածներին։
Եթե «Քաղաքացիական պայմանագրին» թվում է, թե իրենց դրածո «եվրոների» հետ կարողանալու են ավագանու ընտրություններում կրկնել Երևանի ավագանու ընտրությունների սցենարը և զավթած պահել քաղաքապետի աթոռը, ապա իրենք գյումրեցիներին չեն ճանաչում:
Եթե «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուին թվում է, թե ինքը Արցախում զոհված մեր հայրենակիցների թափած արյունը արժեզրկելով ու մեր ժողովրդին վիրավորելով՝ դառնում է զտարյուն ՔՊ-ական ու կարող է այդ զտարյունությամբ դուր գալ Նիկոլ Փաշինյանին և քվե հավաքել, ապա ինքը ևս չի ճանաչում գյումրեցիներին:
Եթե թուրքական ծրագրերի սպասարկողներին թվում է, թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ հանդես գալով ու թուրքականությունը «Եվրաքվեի» տակ թաքցնելով՝ կարողանալու են գյումրեցուց քվե փախցնել, ապա իրենք նույնպես չեն ճանաչում գյումրեցիներին:
Գյումրեցիները մերժելու են ՔՊ-ին, իրենց դրածոյին ու ՔՊ-ի հաճախորդներին»: