Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 01 մարտի, 2025 թ.

«Գոնե հիմա պա՞րզ է, թե ինչու պետք է պարտվածը հեռանա». Արթուր Խաչատրյան

78
Այսօր, 01:00
«Գոնե հիմա պա՞րզ է, թե ինչու պետք է պարտվածը հեռանա». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զելենսկիին Թրամփը «լիկվիդ» թողեց, ասաց. «պատրաստ չես, գնա, հենց պատրաստ լինես, նորից կգաս» (“come back when you’re ready for peace”):
Միշտ ասել եմ, որ միջազգային հարաբերությունները քուչի բազառից չեն տարբերվում: Հաղթողը ստորացնում է պարտվածին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես են «բանակցում» ալիևն ու փաշինյանը: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու է ալիևի ամեն հոխորտանքից հետո նիկոլը գլխիկոր գալիս «օջախ» ու «տնեցիներին» համոզում, որ պարտությունը հաղթանակ է: Գոնե հիմա պա՞րզ է, թե ինչու պետք է պարտվածը հեռանա ու թողնի, որ նոր բանակցող նստի սեղանի շուրջ...»:

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան