Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.

Հանրային տրանսպորտով անվճար երթևեկողների ցանկը

313
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 00:24
Հանրային տրանսպորտով անվճար երթևեկողների ցանկը

Երևանի հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հետևյալ քաղաքացիները՝
Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները,
մինչև 8 տարեկան երեխաները,
ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները,
ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք,
ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք,
4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ծնողները և մի շարք այլ խմբեր:
Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս հետևյալ քաղաքացիները կարող են օգտվել սահմանված արտոնություններից
Ուսանողներ– 15% զեղչ
63 տարին լրացած կենսաթոշակառուներ – 30% զեղչ
Անապահովության նպաստառուներ – 20% զեղչ
Դպրոցականներ – 20% զեղչ: