Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«ՆԱՏՕ-ի երկրների զորակազմի տեղակայումն Ուկրաինայում անընդունելի է»․ Պեսկով

410
Երեկ, 15:32
«ՆԱՏՕ-ի երկրների զորակազմի տեղակայումն Ուկրաինայում անընդունելի է»․ Պեսկով

Կրեմլն ուշադիր հետևում է Ուկրաինայում զորքեր տեղակայելու Եվրոպայի ծրագրերի մասին բոլոր հաղորդումներին, դրանք անհանգստություն են հարուցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նման հայտարարությունները երբեմն հակասական են լինում։

Ավելի վաղ բրիտանական The Daily Telegraph թերթը, հղում անելով արևմտյան պաշտոնյաներին, հայտնել էր, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները մտադիր են Վաշինգթոնին առաջարկել եվրոպական երկրներից 30 հազարանոց զորք տեղակայել երկրում։

«Սա մեզ մտահոգում է, քանի որ խոսքը ՆԱՏՕ-ի երկրների հնարավոր ռազմական զորակազմ ուղարկելու մասին է, սա բոլորովին այլ իմաստ է ստանում մեր անվտանգության տեսանկյունից, ուստի այս թեման կարևոր է մեզ համար»,- ճեպազրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«ՆԱՏՕ-ի երկրների զորակազմի տեղակայումն Ուկրաինայի տարածքում մեզ համար չի կարող ընդունելի լինել»,- ընդգծել է Պեսկովը։

Նա հիշեցրել է, որ այս մասին ավելի վաղ խոսել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։