4 օր է՝ վթարի ենթարկված անօգնական ձին ճանապարհին է
1068
Շաբաթ, 15 փետրվարի, 2025 թ., 13:12
![]() Արդեն 4 օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները խնամում են վթարի հետևանքով աջ ոտքի մասում բաց կոտրվածք ստացած վիրավոր ձիուն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները արդեն 4 օր է ֆերմաներից խոտ են գնում, կերակրում են ձիուն, քանի որ այն գտնվում է անօգնական վիճակում, չի կարողանում անգամ տեղաշարժվել։ Արդեն մի քանի օր է՝ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները չեն կարողանում գտնել ձիու սեփականատիրոջը, որպեսզի հասկանան թե ինչ պետք է արվի։ Բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը դեպքի մասին տեղեկացրել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանին, ով ժամանել է և իրավիճակին տեղում ծանոթացել։ Ձին երեք տարեկան է և արու է։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
