«Թավշյա փողամոլները փաստորեն վախեցել են՝ եթե Անոն խելքի եկավ, ապա էլ ո՞վ մնաց»․ Րաֆֆի Ասլանյան
![]() Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ իշխանությունը փաստացի ընդունում է, որ հայտնի Ախուրյանցի Անոն իրենց համակիրների, իշխանության մեջ գտնվող պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է։ Ասեմ ինչու. ընդամենը երկու օր առաջ այդ կինը հայտարարեց, որ այլևս չի համակրում օրվա իշխանությանը և Նիկոլ Փաշինյանին, ցանկացած պարագայում նրան չի ընտրի, սակայն մեկ օր անց իշխանավորները նրան համոզեցին, խնդրեցին կամ գուցե ստիպեցին հանդես գալ հակառակի մասին հրապարակային պնդումներով, ինչը վերջինս արեց։ Սա նշանակում է, որ իշխանությունն այս կնոջը, նրա կարծիքին լուրջ է վերաբերում, նրա կարծիքը իշխանության համակիրների գոնե նվազագույն մակարդակի առկայության ցուցիչ է համարում։ Թավշյա փողամոլները փաստորեն վախեցել են՝ թե բա եթե արդեն Անոն խելքի եկավ, այլևս իշխանամետ չէ, ապա էլ ո՞վ մնաց իրենց կողմից, նրանից ավելի սահմանափակ մտավոր կարողություններ ունեցողները եզակի են մեր երկրում»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
