Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ.

Ձերբակալվածն ու սպանվածը Հնդկաստանի քաղաքացիներ են

96
Այսօր, 10:06
Ձերբակալվածն ու սպանվածը Հնդկաստանի քաղաքացիներ են

Փետրվարի 12-ին գիշերը ժամը 3-ին Լճաշեն բնակավայրի «Սովխոզի» բնակելի շենքում օգնության կանչեր են լսվել՝ «փրկեք մարդ է մահանում»։
«ԱրմԼուր»-ին հայտնի է դարձել, որ նշված բնակարանում ապրել են հնդկաատանի քաղաքացիներ։ Հնդկաստանի քաղաքացի Տ.Ա․-ն պատմել է, որ սեռական հարաբերությունների շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով վիճել է ընկերոջ հետ ու ծագած վեճի ընթացքում ընկերը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, որից հետո Տ.Ա․-ն ծծմբաթթուն լցրել է ընկերոջ մարմնին, ով «Սևան» հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Կին հնդիկը ձերբակալվել է։