«Սկսել եմ կարդալ Ռոբերտ Քոչարյանի գիրքը». Շպռոտ
![]() Երգչուհի Շպռոտը (Անի Թովմասյան), ով օրեր առաջ ավարտել է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի ընթերցանությունը, սոցկայքի իր էջում հայտնել է, որ սկսել է կարդալ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը: «Ստիպեցիք ինձ, որ սկսեմ կարդալ Քոչարյանի գիրքը: Բազում նամակներ եմ ստացել ձեր կողմից. «Այ անբարոյական, քո կյանքից գրի: Քոչի գիրքը մեկնաբանիր»: OK, շատ սիրելի հայրենակիցներ, թեպետ ես իմ կյանքից շատ եմ խոսել, բայց եթե ցանկանում եք, խոսք եմ տալիս՝ կանդրադառնամ: Իսկ այսօր կխոսեմ Քոչարյանի մասին: Նախ՝ ինչպես եմ վերաբերվել նրան. ոչ մի ձև: Ինձ թվացել է, որ շատ խորամանկ է, մեզ նման չի, նրանով երբեք հետաքրքրված չեմ եղել: Գրքի կեսն եմ կարդացել, անհամեմատ հեշտ է կարդալը՝ քան Նիկոլի գիրքը»,- ասում է երգչուհին: Հիշեցնենք՝ ավելի վաղ ընթերցելով Փաշինյանի գիրքը, Շպռոտն ասել էր. «Գրքի մեջ իրա արժեքների մասին գրված ա ամեն ինչ ու ինքն էդ գիրքը շարունակում է այսօր, իրական կյանքում՝ ցածրացնելով մեր արժեքները․․․ Կաշմառ ա, կարծում եմ՝ էդ գիրքը խմած ա գրել։ Դեպքերը հնարովի են, բայց այդ ամենը Փաշինյանի գաղափարախոսությունն է եղել ու այդ մտքերը փորձել է կիսել հայ ժողովրդի հետ։ Սա ոչ թե նրա անձնական վերբովկայի ճանապարհն էր (արդեն վերբովկա եղել էր), այլ՝ մեզ վերբովկա անելու»: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
