«Մարդն անասունից հիշողությամբ է տարբերվում, թարմացնե՞մ ձեր կարճ հիշողությունը». Արմենուհի Վարդանյան
261
Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ., 22:18
Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդն անասունից հիշողությամբ է տարբերվում: Թարմացնե՞մ ձեր կարճ, շատ կարճ հիշողությունը: Արցախյան սեպտեմբերյան մեկօրյա պատերազմին նախորդել էր երկարատև, հյուծիչ բլոկադան: Մի բուռ Արցախում ՍՈՎ էր... Հումանիտար աղետ: Արցախը շրջափակվել էր դեռևս 2022-ի դեկտեմբերից, պատերազմը տեղի ունեցավ 2023-ի սեպտեմբերի 19-20-ին: Ադրբեջանը, վստահաբար, չէր կարող պատկերացնել, որ կլինի դիմադրություն, որովհետև Ստեփանակերտը շրջափակված էր, արգելափակված էին բոլոր ճանապարհները: Բայց Արցախը կռվեց, արցախցին այդ մեկ օրվա ընթացքում մեծ վնաս է պատճառել հակառակորդին: Պաշտոնական տվյալների համաձայն, մեկօրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը տվել է առնվազն 203 զոհ և 500 վիրավոր: Ընդհանուր կորուստների զգալի մասը կրել են ադրբեջանական «Կոմանդո» բրիգադների գրոհային ստորաբաժանումները: Այս կռվում արցախցու համար փախչելու տեղ չկար էլ: Սա նման չէր նախորդ կռիվներին: 44-օրյա պատերազմը փոքրացրել էր բնագծերը: Մարդիկ արդեն ոչ թե հայրենիքն էին պաշտպանում, այլ կոնկրետ՝ իրենց կանանց ու երեխաներին, որովհետեւ թշնшմին արդեն գյուղերում էր ու Ստեփանակերտի մատույցներում: Ուստի սեպտեմբերի 19-20-ը պարզապես վերջին մարտ էր՝ լինել-չլինելու: Ու այդ վերջին մարտը տվել են՝ շատ տեղերում մինչև վերջին փամփուշտը: Քանի՞ հոգու հետ եք խոսել... Թե՞ հեշտ է տաքուկ կաբինետներում դատողություններ անելը ու 20-25 տարեկան աղջկա վրա հոխորտալը՝ թե կռվեիք: Տեսանյութում Գագիկ Խաչատրյանն է: Հարցուփորձ արեք, կիմանաք՝ մարդ-երկաթ է, ով մասնակցել է բոլոր պատերազմներին ու հերոսական բազմաթիվ դրվագներ կան: Նա չի պատմել, նա համեստորեն լռում էր: Իր ընտանիքից սեպտեմբերի 19-20-ին երեք տղամարդ է գնացել ճակատ, ինքը՝ երկու որդիների հետ: Կռվել է մինչև վերջին փամփուշտը և միայն հրաշքով չի զոհվել: Հետաքրքրե՞ց՝ գտեք, կպատմի: Բայց ձեզ հետաքրքիր չէ, դուք շարունակեք պոպուլիզմով զբաղվել: Լավ է, Ալեն Սիմոնյան, էսօր չթքեցիր խորհրդարանում՝ էն արցախցի լրագրող աղջկա ուղղությամբ: Էլի լավ պրծանք»: