Շենքի բակում հայտնաբերված երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել
![]() Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օրբելի փողոցում՝ շենքերից մեկի մոտ, գետնին ընկած քաղաքացի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել, որ մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը շտապօգնության ավտոմեքենան վիրավոր քաղաքացուն տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը ճանապարհին մահացել է։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 26-ամյա Արտուշ Գ․-ն է։ Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների մահացածը մինչև երրորդ հարկից իրեն ցած նետելը կատարել է ինքնավնասում, սակայն այդ տեղեկությունը Արաբկիրի ոստիկանները ու քննչական բաժինը պարզում են։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
