Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Նա ցուցադրել է իր վերաբերմունքը՝ թքելու հանրահայտ ակտով». Զառա Հովհաննիսյան

239
Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ., 21:00
«Նա ցուցադրել է իր վերաբերմունքը՝ թքելու հանրահայտ ակտով». Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցանկացած իրավիճակում պետք է ընտրել կյանքը, դա է մարդկայինը, մնացյալ բոլոր՝ դեմքի, իբրև թե լուրջ արտահայտությամբ արված հայտարարությունները հակամարդկային են, մարդատյաց:
Մնայիք կռվեիք, մնայիք մեռնեիք, միայն թե չգայիք...
Դե հա, իհարկե, չկա մարդ, չկա խնդիր, այդպես հեշտ է, օգտվել արտոնություններից, ունենալ թանկարժեք մեքենա, ուղեկցող թիկնազոր, տներ, փողեր, քծնողներ, շողոքորթողներ, ու չմտածել խնդիրների մասին: Այդպես շատ հարմար է ...
Բայց արի ու տես, նրանք որոշեցին ապրել, ամենակարևոր որոշումը կայացրեցին ու ընտրեցին կյանքը, ու ոմն մեկի մոտ առաջացան խնդիրներ...
Նա թքած ունի այդ խնդիրների վրա, նա վայելում է իշխանիկի ճղճիմ կյանքն ու, իրականում նա ցուցադրել է իր վերաբերմունքը՝ թքելու հանրահայտ ակտով...
Եվ ո՞վ է որոշում, ով պիտի ապրի, իսկ ով՝ մեռնի, ով է Հայաստանը և ով Հայաստանը չէ»: