Երևանյան լճից դուրս են բերվել 2 աշխատակիցներ, նրանցից մեկին փրկել չի հաջողվել
![]() Այսօր՝ փետրվարի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճ 2 քաղաքացի է ընկել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը Երևանյան լճի աշխատակիցները կարողացել են մեկին դուրս բերել լճից, իսկ երկրորդին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները: Մոտ 20 րոպեից ավելի բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, բայց ցավոք նրան փրկել չի հաջողվել, իսկ մյուս քաղաքացին, ում դուրս էին բերել Երևանյան լճի աշխատակիցները, բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գասպար Կ.-ն էր, իսկ փրկվածը՝ Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Ա-ն: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
