Սյունիքում 81-ամյա թոշակառուին պատկանող 53 մեղվաընտանիքներ թույնել, ոչնչացրել են
![]() Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թույնել են Գորիս քաղաքի Սաթյան փողոցի տներից մեկի բակում գտնվող մեծ թվով մեղվաընտանիքներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Սյունիքի մարզի բնակիչ 81-ամյա Մարտունիկ Ա․-ն հայտնել է, որ հունվարի 26-ի ժամը 14։00-ից մինչև հունվարի 29-ի ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում թույնելու միջոցով ոչնչացրել են իրեն պատկանող, որդու՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Սամվել Ա․-ի կողմից խնամվող, Գորիս քաղաքի Սաթյան փողոցի թիվ 18 հասցեի տան կից հողատարածքում տեղադրված 43 փեթակների մեջ գտնվող 53 մեղվաընտանիքները՝ պատճառելով նյութական վնաս։ Գ․ Շամշյանի տեղեկություններով քաղաքացին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ փորձել է ինքնուրյուն գտնել կատարող անձին: Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
