«Սիրիան պատրաստ է ՌԴ-ին թույլ տալ պահպանել իր ռազմաբազաները, եթե դա բխում է երկրի շահերից»․ Սիրիայի ՊՆ
![]() Սիրիան պատրաստ է Ռուսաստանին թույլ տալ պահպանել իր ռազմածովային և օդային բազաները՝ պայմանով, որ Կրեմլի հետ ցանկացած պայմանավորվածություն կհամապատասխանի երկրի շահերին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան, գրում է The Washington Post-ը։ Աբու Քասրայի խոսքով՝ Ռուսաստանի վերաբերմունքը Սիրիայի նոր կառավարության նկատմամբ «էականորեն բարելավվել է»՝ 2024 թվականի դեկտեմբերին նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո, և Դամասկոսն այժմ ծանրութեթև է անում Մոսկվայի պահանջները։ Հարցին, թե Ռուսաստանին կթույլատրվի՞ պահպանել Տարտուսում ռազմածովային բազան և Լաթաքիայում գտնվող Խմեյմիմ ավիաբազան, պաշտպանության նախարարը պատասխանել է՝ «Եթե դա ձեռնտու է Սիրիային, ապա՝ այո»: «Քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ չկան», - ռուսների մասին լրագրողների հարցին պատասխանել են գերատեսչությունից։ Աբու Քասրայի խոսքով՝ Դամասկոսի կառավարությունը բանակցություններ է վարում նաև Սիրիայում ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմաբազաների կարգավիճակի շուրջ։ ![]() |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54

