«ԼՂ հակամարտության հարցում ՌԴ համեստ պահվածքն Ադրբեջանին թույլ տվեց պատերազմ սանձազերծել»․ Զատուլին
![]() Ադրբեջանը շահում է Ռուսաստանի հետ շփումներից՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով։ Այս մասին «Свободная Пресса»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ մեր համեստ պահվածքն Ալիևին թույլ տվեց 2023 թվականին ռազմական գործողություն իրականացնել այնտեղ: Իսկ հիմա Բաքվում ընթանում է գերեվարված ԼՂ նախկին ղեկավարների դատավարությունը», ասել է Զատուլինը: Խոսելով Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության մասին, պատգամավորը նշել է, որ Ադրբեջանը խաղում է սեփական խաղը, միևնույն ժամանակ՝ հանդիսանալով թուրքական ազդեցության խողովակ։ «Բաքվի համար դաշնակցային հարաբերություններն Անկարայի հետ առաջնահերթություն են՝ համեմատած Մոսկվայի հետ»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանն իսկապես ցանկանում է գոհացնել Արևմուտքին և, մասնավորապես, Մեծ Բրիտանիային, որն այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ավանդական մասնակիցն է, ինչպես նաև ամերիկյան նոր վարչակազմին: |

«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
5717:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
7916:06
«ԱՄՆ-ն դեռևս իրական արշավ չի սկսել Իրանի դեմ»․ Հեգսեթ (տեսանյութ)
12815:29
«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»․ Արմեն Աշոտյան
9715:24
«Տպավորություն է՝ Ալիևը կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները»․ Արմեն Հովասափյան
10315:12
«Ո՞վ է տեսել՝ ինչ-որ մեկը ցնդաբանություններ դուրս տա, իսկ դրան պաշտոնապես պատասխանի ընդդիմությունը»․ Հարութ Ուլոյան
10714:42
