ԱՄՆ-ում USAID-ի վերականգնման պահանջով առաջին հայցն է ներկայացվել . #CNN
![]() Ամերիկյան երկու արհմիություններ հայց են ներկայացրել Վաշինգթոնի դաշնային դատարան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքը վերականգնելու պահանջով: «Այս գործողությունները ստեղծել են գլոբալ հումանիտար ճգնաժամ՝ կտրուկ դադարեցնելով ԱՄՆ ՄԶԳ աշխատակազմի, դրամաշնորհառուների և կապալառուների կարևոր աշխատանքը: Դրանք վտանգի տակ են դրել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերը»,- ասվում է փաստաթղթում։ Հայցվորները ներկայացնում են ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցներին։ Մեղադրյալների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Պետդեպարտամենտը և նրա ղեկավար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարարությունը և նրա ղեկավար Սքոթ Բեսենթը, ինչպես նաև հենց ԱՄՆ ՄԶԳ-ն: Հայցվորների պահանջները կապված են գործակալության աշխատակիցների կրճատումներ հետ, որոնց թիվը հասնում է 13 հազարի։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ սա առաջին հայցն է, որը պահանջում է վերականգնել ՄԶԳ գործունեությունը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
