Սյունիքում ձնաբքի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել
![]() Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: Տեղացած առատ ձյան ու ձնաբքի պատճառով Վայոց ձորի մարզի «Զանգեր»-ի հատվածից դեպի Գորիս տանող ճանապարհահատվածի մի քանի վայրերում տեղացած առատ ձյան հետևանքով ավտոմեքեաների երթևեկությունը, ելնելով վարորդների անվտանգությունից, ժամանաավորապես դադարեցվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161 կմ-ում՝ «Անտառային շրջադարձ» կոչված հատվածում, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները ժամանակավորապես դադարեցրել են ավտոմեքենաների տեղաշարժը: Պարեկները, ճանապարհը սպասարկող ճանշինն ու Վայոց ձորի փրկարարները 20-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել մերկասառույց ճանապարհից: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
