Ադրբեջանը Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ AZAL ինքնաթիռի կործանման գործով
![]()
Ադրբեջանն ապացույցներ է հավաքում AZAL ինքնաթիռի կործանման գործով միջազգային դատարան դիմելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանն իր ձեռքի տակ ունի «Панцирь-С» հրթիռների բեկորներ, որոնցով խոցվել է ինքնաթիռը։ Ձևավորվում է ապացույցների բազա, հավաքվում են փաստեր և ապացույցներ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում միջազգային դատարան դիմելու համար։ «Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում: Մոսկվան պետք է բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն ստանձնի, հակառակ դեպքում Բաքուն պատրաստ է հաջորդ քայլերին», գրում է qafqazinfo.az-ը: Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ վթարի էր ենթարկվել AZAL-ին պատկանող մարդատար ինքնաթիռը։ Աղետի հետևանքով զոհվել է 38, վիրավորվել՝ 29 մարդ։
|

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
