Նոր մանրամասներ՝ Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ հնչած կրակոցներից
149
Այսօր, 09:48
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ձեռնարկված անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների արդյուքնում պարզվել են փետրվարի 5-ին Փարաքար խոշորացված համայնքի Մերաձավան բնակավայրի Երևանյան փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ հասցեի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։40-ի սահմաններում, նշված վայրում Մերձավանում հաշվառված 35-ամյա Տիգրան Մանուկյանը, Մերձավանում հաշվառված 41-ամյա Գեորգի Մանուկյանը , Մերձավանում բնակվող 21-ամյա Արսեն Մարդոյանը, Մերձավանում բնակվող 22-ամյա Մարտիկ Բաղդասարյանը և Երևանում հաշվառված 29-ամյա Գրիգոր Օհանյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել ու ծեծի են ենթարկել Մերձավանում բնակվող 22-ամյա Վլադմիր Խդրյանին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է Մերձավան գյուղի Երևանյան 51 հասցեի դիմացի հատվածում։ Արդեն այդտեղ վիճաբանությանը միացել են Վ․ Խդրյանի մտերիմներ, Մերձավանի բնակիչ 29-ամյա Արմեն Ղազարյանը (ով Գ․ Շամշյանի տեղեկություններով հայտնի է «ՏԸԶ» մականվամբ) Մերձավանում հաշվառված 28-ամյա Արթուր Գալստյանը, Մերձավանում հաշվառված 31-ամյա Մարզպետ Գալստյանը և դեռև չճշտված մի քանի անձինք։ Վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, փոխադարձ հարվածներ են հասցրել՝ տալով մեկ մեկու հայհոյանքներ և ըստ օպերատիվ տեղեկությունների այդ ժամանակ Ա․ Ղազարյանը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ, որի հետևանքով Գ․ Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Ն․ Նալբանդյանը նստատեղի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Այս պահին ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի մյուս մասնակցիների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք փետրվարի 5-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել: Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի՝ ժողովրդին հայտնի «պոչտայի» հարևանությամբ գտնվող հատվածում հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գնդակի մնացորդներ, թիթեղյա պարսպի, հարևանությամբ գտնվող վարսավիրանոցի ապակու և պատի վրա կրակոցի հետքեր: Կրակոցների արդյունքում Գրիգոր Օհանյանը մահացել է, իսկ Սերգեյ Նալբանդյանը՝ վիրավորվել: