Կոչում չունեցող 34-ամյա կինը` ՔԿԾ պետ. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակել Ծովինար Թադևոսյանին։ Այս լուրն այնքանով էր արտառոց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՔԿԾ պետ է նշանակվել կին, այն էլ՝ համակարգում կասկածելի հեղինակություն ունեցող։ Այս նշանակումն ինքնին բավականին ռիսկային էր՝ արդյոք կկարողանա՞ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ աշխատած Ծովինար Թադեւոսյանը ղեկավարել նման ռեժիմային լուրջ համակարգ, որը պահանջում է ոչ միայն ամենօրյա աշխատանք Ծառայության աշխատակազմի, այլեւ կալանավայրերի աշխատակազմերի և կալանավորների հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔԿՀ պետերը չեն հասկանում, թե ինչպես կարելի է որևէ կոչում չունեցող 34-ամյա կնոջը նշանակել Քրեակատարողական ծառայության պետ, միայն այն բանի համար, որ Սրբուհի Գալյանի ընկերուհին է։ «Նախկին ՔԿԾ պետերը կոչումով են եղել, դա ակնածանք էր տալիս։ Այս լուրջ պաշտոնում չէր կարելի նման նշանակում անել»,- ասաց ՔԿՀ մեր աղբյուրը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ
023:36«ՀՀ-ին է փոխանցվել տրանսպորտային միջոց․ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»․ Նիկոլ Փաշինյան
5123:12«Տպավորություն ունեմ, որ Գյումրիում ՔՊ-ն վերջացած թեմա է». Դերենիկ Մալխասյան
6323:00«Պարզվում է՝ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը կորուստներ է ունեցել». Տիգրան Աբրահամյան
5422:37Թրամփի և Պուտինի հանդիպումը հնարավոր է տեղի ունենա փետրվարի վերջին. #Bloomberg
7122:18Մյունխենում Սուրեն Պապիկյանը մասնակցել է պաշտոնական ճաշին
8721:21