ԱՄՆ-ի ու Մեքսիկայի նախագահները համաձայնության են եկել
![]() Մեքսիկայի և ԱՄՆ-ի նախագահներ Կլաուդիա Շայնբաումը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են մեկ ամսով հետաձգել 25 տոկոս մաքսատուրքերը, որոնք ԱՄՆ-ի նոր վարչակազմը նախատեսում էր սահմանել փետրվարի 4-ին, հայտնում է EFE-ն։ Գործակալության տվյալներով՝ այս մասին նրանք հեռախոսով պայմանավորվել են փետրվարի 3-ին։ Շայնբաումն ասել է, որ «լավ խոսակցություն» է ունեցել Թրամփի հետ։ «Այսօրվանից տուրքերի ներդրումը դադարեցվել է մեկ ամսով»,- գրել է նա սոցցանցում։ Մեքսիկայի նախագահը նաև նշել է, որ երկու երկրների միջև աշխատանքային խմբերն այսօրվանից կսկսեն աշխատանքը առևտրի և անվտանգության հարցերի շուրջ։ Սպիտակ տունը նույնպես արդեն հաստատել է մաքսատուրքերի ներդրումը հետաձգելու համաձայնությունը։ «Մենք պայմանավորվել ենք անհապաղ դադարեցնել սպասվող մաքսատուրքերը մեկ ամսով, մինչ մենք բանակցություններ կվարենք պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի, առևտրի նախարար Հովարդ Լութնիկի և Մեքսիկայի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորությամբ»,- գրել է Թրամփը սոցցանցում: Նա նաև ասել է, որ Մեքսիկայի նախագահը համաձայնել է 10000 զինվոր տեղակայել ԱՄՆ-ի սահմանին՝ դադարեցնելու ֆենտանիլի մաքսանենգությունը ԱՄՆ և անօրինական միգրանտների հոսքը: Փետրվարի 1-ին Թրամփը հրաման է ստորագրել Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին, իսկ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար՝ 10 տոկոս։ Կանադայի էներգետիկ արտադրանքի մաքսատուրքերը կկազմեն 10% և կազդեն կանադական ողջ էներգիայի վրա, ներառյալ նավթը, գազը և էլեկտրաէներգիան: Մեքսիկայի և Կանադայի առաջնորդներ Շեյնբաումը և Ջասթին Թրյուդոն քննարկել են որոշումը և սեփական պատասխան միջոցները: Փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ Կանադան 25 տոկոս մաքսատուրք է սահմանում ԱՄՆ-ից սննդի, ալկոհոլի, զենքի և մոտոցիկլետների համար։ Հաղորդվում է, որ Մեքսիկայի նախագահը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը նախապատրաստել բոլոր հնարավոր միջոցները՝ ի պատասխան մեքսիկական ապրանքների վրա ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի սահմանմանը։ Փետրվարի 3-ին Թրամփը սոցցանցերում հայտարարեց, որ արդեն մեկ հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ և մինչև օրվա վերջ կրկին կխոսի նրա հետ։ |

Ակցիաներ Երևանում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2911:24
«ԱՄՆ-ն զինամթերքի անսահմանափակ պաշարներ ունի և շատ ժամանակ»․ Թրամփ
7511:09
Վաղարշակ Հարությունյանը կգլխավորի Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը (տեսանյութ)
4510:42
«Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների վրա»․ Տիգրան Աբրահամյան
6710:00
«Ժողովրդին թալանելով միլիոնատեր դարձածները պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6209:42
ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ»
9109:18
