Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայության վերադարձի ապահովումը
Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին Հայ դատի Կանադայի հանձնախմբին ուղղված իր նամակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ բյուրոյի հայ դատի կենտրոնական գրասենյակը։ Մասնավորապես, նշվում է, որ Բաքվում հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների՝ շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում անվերապահ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։ Ժոլին նաև կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ապահովել հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց հայրենիք, պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը և կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Արտգործնախարարը շեշտել է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ ուժի կիրառման և դրա կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակներում։ |
«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2518:06«11%-ը շատ քիչ է իշխանություն ձևավորելու համար». Վահան Բաբայան
4317:54«Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր, և՝ մինչև պատերազմը». Արմեն Աշոտյան
4217:36«Սպասում ենք Ադրբեջանի կառուցողական արձագանքին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3817:24Փաշինյանն ու Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4716:54«Դուք եք ստեղծել այս բևեռացված հասարակությունը, դուք էլ դրա պատասխանատուն եք»․ Հենրիխ Դանիելյան
5116:30