«Վրացական երազանքը» դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում
![]() «Վրացական երազանքը» դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հայտարարել է վրացական պատվիրակության ղեկավար Թեա Ցուլուկիանին։ Նրա խոսքով՝ Վրաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի պայմաններն ու վերապահումներն «անընդունելի, անարդար ու անհիմն են»։ Ցուլուկիանիի խոսքով՝ նոր ընտրություններ նշանակելու ԵԽԽՎ-ի պահանջը «խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը և անտեսում ավելի քան 1 միլիոն 120 հազար ընտրողների ձայնը»։ Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը մնում է Եվրախորհրդի անդամ և ԵԽԽՎ-ում կվերսկսի իր աշխատանքը, «երբ անարդար վերաբերմունքը փոխվի և շանտաժը դադարի»։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն ընդունել էր բանաձև, որով պատժամիջոցներ է սահմանում վրացական իշխանությունների դեմ և պահանջում սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացը՝ ԵԽԽՎ վերահսկողության ներքո։ |
«Գերիների վերադարձի համար պետք է ուժի հարաբերակցությունը փոխվի». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
2416:24«Կրակոցը միամիտ ինձ է կպել. միջադեպի հետ կապ չունեմ». Լյուդվիգ Գյուլնազարյան (տեսանյութ)
4515:54Լավրովն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
6415:44«Բրիտանիան ինչ-որ բան է ակնկալում Ադրբեջանից». Հակոբ Բադալյան
5615:36Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
8315:26«Ադրբեջանի բանտում գտնվող մեր հայրենակիցներն ավելի համարձակ են, քան ՀՀ իշխանությունը». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8015:18