ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
![]() Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորությունների և հանձնառությունների կատարման հանձնաժողովի մոնթորիգի արդյունքների հիման վրա ընդունված բանձևում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում գերեվարության մեջ գտնվող հայ բանտարկյալներին։ Ադրբեջանի առնչությամբ, հղում անելով իր 2527 (2024թ) բանաձևին, Վեհաժողովը շարունակում է լրջորեն մտահոգված մնալ երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վիճակի հետագա վատթարացմամբ։ Այն շարունակում է անհանգստացած մնալ քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և կառավարության այլ քննադատների նկատմամբ շարունակվող ճնշումներով: Վեհաժողովը կոչ է արել իշխանություններին դադարեցնել պատասխան հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորված են քաղաքական դրդապատճառներով: Այն կոչ է անում իշխանություններին փոփոխել «Քաղաքական կուսակցությունների մասին», «Լրատվամիջոցների մասին» օրենքները և հասարակական կազմակերպություններին վերաբերող համապատասխան օրենսդրությունը։ Վեհաժողովը նաև խստորեն ափսոսում է, որ տեղի իշխանությունները հրաժարվել են համագործակցել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) հետ և կոչ է անում նրանց առանց հապաղելու վերսկսել իր համագործակցությունն այս մարմնի հետ: Ավելին, Վեհաժողովը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը 2024 թվականի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի հրավիրել ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությանը։ Ընդգծվել է, որ, ըստ միջազգային դիտորդների, այս ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին և անցել են խոսքի, հավաքների և միավորումների ազատության սահմանափակումների ներքո։ Այն նաև խստորեն դատապարտել և անընդունելի է համարել այն փաստը, որ 2024 թվականի օգոստոսի 26-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը «անցանկալի անձիք» է հայտարարել վեհաժողովի 76 անդամներին, ովքեր կողմ են քվեարկել 2527 (2024) բանաձևին։ Բանաձևում կոչ է արվել իշխանություններին անհապաղ չեղարկել այս արգելքը և կառուցողական երկխոսության մեջ մտնել Եվրոպայի խորհրդի մարմինների՝ մասնավորապես Նախարարների կոմիտեի, Գլխավոր քարտուղարի և հենց Վեհաժողովի հետ բոլոր չլուծված հարցերի շուրջ։ Վեհաժողովը նաև ընդգծել է, որ շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղի կալանավորված ներկայացուցիչների և ներկայումս Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների վիճակին՝ վերահաստատելով իր կոչը Ադրբեջանին՝ ազատ արձակել այդ մարդկանց։ |

«Հանրաքվեն պարտադրանք չի, Սահմանադրություն փոխելն է պարտադրանք». Մանուել Մանուկյան (տեսանյութ)
7102:06
«Մհեր Գրիգորյանը ոչ թե փոԽվարչապետ է, այլ փոՂվարչապետ». Էդգար Ղազարյան
117Երեկ, 21:18
«Ձրի ա կեր». Բաբկեն Նավասարդյանը ներկայացրել է «Անասուններ»-ի նոր սերիան (տեսանյութ)
162Երեկ, 19:00
«Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին, ի դեմս՝ Գագիկ Ծառուկյանի». Արա Աբրահամյան
169Երեկ, 18:30
«Առողջապահական ապահովագրություն կամ «ձրի օպերացիա» փուչիկը»․ Հակոբ Բադալյան
120Երեկ, 17:48
Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան
136Երեկ, 17:36
